Շենգավիթում մերսուհիները գումարի դիմաց կատարել են նաև սեռական բնույթի ծառայություններ. կան բերման ենթարկվածներ

Ապրիլի 25-ին ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները օպերատիվ միջոցառում են իրականացրել Շենգավիթի վարչական տարածքում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Շենգավիթի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արշակունյաց պողոտայի 51 հասցեում գործող «Մուն Սթար» մերսման սրահում մերսուհիները 10 հազարից մինչև 40 հազար դրամի դիմաց մատուցում են սեռական բնույթի ծառայություններ:

Ոստիկանները, ժամանելով նշված վայր, պոռնկությամբ զբաղվելուն նպատելու համար ոստիկանության Շենգավիթի բաժին են հրավիրել Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Իրինային, Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Հասմիկին և Երևանի բնակիչ 48-ամյա Նառային:

Արդեն ոստիկանությունում Նառան և Հասմիկը խոստովանել են, որ իրենք բացի մերսումից մատուցել են նաև սեռական բնույթի ծառայություններ, որի դիմաց իրենք լրացուցիչ ստացել են 5000 դրամից մինչև 20 հազար դրամ:

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպել, որոնք նշված անձանց հետ ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ