Բալաշիխայում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է ՌԴ ԳՇ օպերատիվ վարչության պետը. լուսանկար

Մերձմոսկովյան Բալաշիխայում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ Յարոսլավ Մոսկալիկը:

Այս մասին հայտնում են Ռուսաստանի քննչական կոմիտեից:

Գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովից հետո, որը պայթյունի հետևանքով մահացել էր Մոսկվայում՝ 2024 թվականի դեկտեմբերին, նա ամենաբարձրաստիճան ռուս զինվորականն է, որը զոհվում է Ուկրաինայում ընթացող պատերազմի ժամանակ։

ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, հղում անելով արտակարգ ծառայություններին, հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել ինքնաշեն պայթուցիկ սարքի պատճառով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ