Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հայտարարել է, թե ընդդիմությունն ուռճացնում է ցեղասպանության ուրացման վերաբերյալ խոսակցությունները։
«Հայաստանում երբևիցե տեսե՞լ եք որևիցե մեկի, որն ուրացել է Հայոց ցեղասպանությունը»,- ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է Վարդանյանը:
«Կարող ենք սրա մասին անընդհատ խոսել, ասել՝ այս հոդվածով քրեական գործ երբևէ հարուցվե՞լ է։ Ես երբեք չեմ տեսել որևէ մարդու Հայաստանում, որ ուրացել է Հայոց ցեղասպանությունը: Քրեական գործեր չկան հարուցված»,- հայտարարել է նա: