Իրանում գործող «Araxnews» թելեգրամյան ալիքից տեղեկանում ենք, որ երեկ Իրանում Հայաստանի դեսպանատան առջև Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ տեղի դաշնակների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։
«Իրանում Դաշնակ կուսակցությունը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ձեռնարկների ընթացքում, ինչպես նախորդ տարիներին, մոռանալով հայ ժողովրդի իրական թշնամու հասցեն, ամենալկտի բառապաշարով լուտանքներ թափեց ՀՀ իշխանությունների հասցեին»,- նշված է վերոնշյալ ալիքի հրապարակման մեջ:
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք Թեհրանի հայկական «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանի հետ։ Նա նշեց, որ, ցավոք սրտի, կարծես թե Դաշնակցության վերնախավը չի ուզում ազատվել այն մտքից, որ ինքը Սփյուռքում չի կարող ընդդիմադիր խաղեր խաղալ, և այդ խաղը ինքը պիտի տանի միայն երևանյան փողոցներում և ընդհանրապես Հայաստանում։
«Ինքը, դուրս գալով Հայաստանից, փորձում է Սփյուռքը լարել Հայաստանի դեմ։ Փաստորեն այդ լոզունգի ու կարգախոսի ներքո փորձում են ամեն տեղ նույն նվագը նվագել, որ Հայաստանի իշխանությունները չեն անում այն, ինչ որ պետք է: Այդ ընդհանուր բովանդակության ներքո էլ հակալոզունգներ են հրապարակում, որը Սփյուռքում բնականաբար ընկալվում է որպես հակապետական, հակահայաստանյան հայտարարություններ։ Ժողովուրդն իհարկե չի ընդառաջում իրենց, բայց իրենք, այնուամենայնիվ, հավատացած են, որ էդ ձևով կկարողանան խաբել հարցից անտեղյակ կամ համայնքից հեռու մարդկանց։ Իրենք փորձում են դա ներկայացնել որպես համայնքի որոշում, բայց դա ուղղակիորեն կուսակցության նույնիսկ ամբողջական դիրքորոշումը չէ, այլ՝ վերնախավի»,- ասաց Մովսես Քեշիշյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
164 դիտում , 1 դիտում այսօր