Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասով քրեական վարույթ և ապօրինի գույքի բռնագանձման հայց կա: Այս մասին ԱԺ-ում դատախազության 2024թ.-ի գործունեությունը ներկայացնելու ընթացքում ասել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
Դատախազը ասաց, որ ապօրինի գույքի բռնագանձման հայցը ներկայացվել է դեռևս 2024թ․ օգոստոսին, դրանից ավելի վաղ նաև քրեական վարույթով դատարան ուղարկված մեկ այլ գործ կա։