Ապրիլի 23-ի երեկոյան տեղի ունեցած ամենամյա ջահերով երթի հրապարակված կադրերից ակնհայտ էր, որ այս տարի աննախադեպ քիչ թվով քաղաքացիներ են մասնակցել երթին:
Պատճառը` դաշնակցության ներկայացուցիչների կողմից ջահերով երթը քաղաքականացնել էր: Հենց դա էր պատճառը, որ քաղաքացիներից շատերը նախընտրել էին չմասնակցել նիստին, ինչի արդյունքում երթի մասնակիցների թիվը պատմական մինիմումի հասավ:
Ջահերով երթին փոքր թվով մասնակցությունը վիճաբանության թեմա է դարձել ՀՅԴ-ում: Դաշնակները մեղադրել են միմյանց երթը վատ կազմակերպելու ու սխալ խոսույթների համար:
Մեղադրանքներ են հնչել նաև դաշնակցական Հրանտ Մարգարյանի նկատմամբ, ով նախօրեին հայտարարել էր, թե ՀՅԴ-ն տոնում է Ցեղասպանության 110-ամյակը։