![]()
Վիրահատության ժամանակ ավստրալացու կրծքավանդակում հրդեհ է բռնկվել: Բժիշկներին հաջողվել է հանգցել կրակը և ավարտել վիրահատությունը:
60-ամյա տղամարդը տառապում էր աորտայի շերտավորումից և այն վերացնելու համար հիվանդին պետք է վիրահատեին։ Վիրահատության ընթացքում կիրառվել է էլեկտրոկոագուլյացիա` արյան անոթների այրում էլեկտրական հոսանքի միջոցով:
Խրոնիկ խանգարող թոքային հիվանդությունների պատճառով հիվանդի աջ թոքը ձուլվել էր կրծքավանդակին: Առանձնացնելու ժամանակ բժիշկները վնասել են թոքերի մակերեսին գտնվող օդային փուչիկը: Շնչառության խանգարումից խուսափելու համար բժիշկները թթվածին են մատակարարել տղամարդու թոքեր:
![]()
Վիրահատության ժամանակ էլեկտրոկոագուլատորի կայծը հայտնվել է հիվանդի կրծքավանդակի կողքին գտնվող ստերիլիզացված գործիքների թղթե տոպրակի վրա: Հիվանդի թոքերում առկա թթվածնին միանալով` կայծից անմիջապես հրդեհ է բռնկվել:
Բժիշկները կարողացել են արագ մարել կրակը, և վիրահատությունն ավարտվել է առանց միջադեպի:
![]()