Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները, ԱԺ պատգամավորներ, մարզի համայնքների, ուժային կառույցների ղեկավարներ, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ ու հյուրեր այցելել են Հերհերի ձոր, ծաղկեպսակ և ծաղիկներ են դրել հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։
«Յուրաքանչյուր ոք, որ գալիս է այստեղ պետք է խորհի, թե ինչ կարող է անել պետությունն ու պետականությունը պահպանելու համար, Հայաստանի Հանրապետությունը սիրելու և այն զարգացնելու համար։ 110 տարի անց էլ յուրաքանչյուր հայի մտքում ու սրտում է Եղեռնը, որևիցե մեկը չի կարող հայի սրտից հանել ցեղասպանությունը, չի կարող մոռացության տալ։
Պետք է դասեր քաղել այս իրողությունից և ապրել հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր անկախության ու պետականության»,- նշել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։
Մինչ այդ անմեղ զոհերի հիշատակին մարզպետի աշխատակազմը ծաղիկներ է խոնարհել Բագրատունյաց պուրակում գտնվող «Վերածնունդ» հուշակոթողի մոտ ևս։