Ողբերգություն, որն արժեցել է 1,5 միլիոն կանանց ու տղամարդկանց կյանք և չպետք է մոռացվի. Իտալիայի փոխվարչապետ

Իտալիայի փոխվարչապետ Մատտեո Սալվինին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցի կապակցությամբ:

110 տարի առաջ՝ Հայոց ցեղասպանություն. վերք պատմության մեջ, ողբերգություն, որն արժեցել է մեկուկես միլիոն կանանց ու տղամարդկանց կյանք։

Զոհեր, որոնք պահանջում էին արդարություն և ճշմարտություն։

Հիշողություն, որը չի կարող և չպետք է լինի մոռացված կամ անտեսված, այլ` հիշված և փոխանցված մեր երեխաներին»,- գրել է Մատտեո Սալվինին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ