Հունաստանի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը «X»-ի իր միկրոբլոգում ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցի կապակցությամբ:
«Խորին հարգանքով ենք մենք նշում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։
Հայաստանի ժողովրդի հետ հույները կիսում են հալածանքների և ցեղասպանության ցավը։ Պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության պարտականությունն է»,- գրել է Դենդիասը:
38 դիտում , 1 դիտում այսօր