Դու 3 մլն ժողովուրդ ունես, հարևանը՝ 90 մլն, գոռում ես «Հատուցելու եք», նշանակում է՝ ցեղասպանելու են. Սահակյան

Երևանի ավագանու՝ «Հանրապետություն» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանն իր էջում անդրադարձել է ՀՅԴ-ի կազմակերպած ջահերով երթին և Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները այրելուն:

«Այն, ինչ կատարվում է այսօր, լավագույնս բնութագրում է դաշնակներին, սա ոչ թե ցեղասպանության չմոռացության, հայի ու հայկական գենի մասին է, այլ՝ նոր ցեղասպանության մասին է, նորից ցեղասպանվելու, ոմանց կողմից՝ առնվազն դրա ցանկության, որ էլի հայտնվեն նորօրյա երիտթուրքերը կամ ռուս խաղաղապահները և իրենք իշխանություն ունենալու հնարավորություն ստանան։ Որովհետև սեփական ժողովրդին հասկանալ ու իր հետ պայմանավորվել չի ստացվում…

Եթե դու 3 միլիոնանոց ժողովուրդ ես, ու քո հարևան պետությանը, որը 90 միլիոն է, գոռում ես «Հատուցելու եք», «Նոր սերունդը կրելու է պատասխանատվություն», «Մեր մեջ նոր Սողոմոն Թեհլերյաններ են լինելու», ուղղակի դիմացինիդ հնարավորություն ես տալիս քեզ էլի ցեղասպանելու։ Ու 1915-ին էլ դաշնակները նույնն են արել, ոչ թե՝ որ չցեղասպանվես, այլ՝ ինչքան հնարավոր է ցեղասպանվես։

Հ.Գ. Ցեղասպանության լավագույն ոգեկոչումը ոչ թե դրոշ վառելն է կամ սահմանից այս կողմ թուրքերին ինչ ասես ասելը, այլ, օրինակ, Փառուխից միչև Ստեփանակաերտ հանձնողներին դաշնակից չանվանելը, հզոր պետություն ունենալը ու ձեր պես սեփական կաշին ամեն ինչից շատ չգնահատելը։ Թող լույս իջնի նահատակների հոգիներին… Կոմիտասը խելագարվեց, որովհետև 110 տարի առաջ սրանք նույնն էին անում»,— գրել է Սարգսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ