Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՅԴ-ի կողմից կազմակերպված ջահերով երթին ու դրանց լուսաբանման կադրերին:
«Պատահական բերեց լրահոսիս վրա ու անտարբեր անցնել հնարավոր չէր.
Միայն վերլուծեք քարոզչագործիքի կողմից ընտրված 2 նախադասությունները՝ որքան մարդ է մասնակցում, ու ֆոտոսեսիա «թռչնի բարձունքից», ու կհասկանաք, որ այս կադրերը ստացել են 2026-ի ընտրությունների քարոզարշավի տեսահոլովակի համար.. Այ այս բարոյականությունն է խնդիրը…
Ասել եմ ու կասեմ՝ վախեցեք սրբությունները շահարկողներից, դրանք քաղաքական կապիտալ / մանրադրամ դարձնողներից»,- գրել է Սաֆարյանը: