«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՅԴ-ի կազմակերպած ջահերով երթին և Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները այրելուն:
«Սա անուղեղ մոլեռանդություն է, որովհետև իրենց «Պայքար, պայքար, պայքարը» պատկերացնում են դհոլ-զուռնայով քայլերթ լոկ, հենց կրակեն, մարդ չի մնալու:
Թուրքիայի դրոշ վառելն էլ արդեն որևէ մեկի վրա չի ազդում, դիվանագիտական հարաբերություններ լինեին, Անկարան նոտա էր տալու: Հիմա մի քանի ամիս հայ-թուրքական բանակցություններ չեն լինի: Էրդողանին ասում ես՝ ես սպանելու եմ քո դեսպաններին, բայց չես սպանելու… Պոռոտախոսությունն ու ահաբեկչությունը հակահայրենասիրություն ու հակահայկականություն են: Սոսկ:
ՀՅԴ-ն եղել է ու մնում է հակահայ կուսակցություն՝ սկսած 1908-ին երիտթուրքերի հետ համագործակցությունից ու ֆիդայիներին զինաթափելուց, 1915-ին Թիֆլիսի ու Սալոնիկի բյուրոներում իրար հակառակ որոշումներ կայացնելուց մինչև 1999-ի հոկտեմբերի 27 ու այսօր: Ցավոք:
Հ.Գ.
1915-1923-ի հայոց ցեղասպանությունը փաստ է, որ ոչ հնարավոր է ժխտել, ոչ ուրանալ, ոչ մոռանալ: Երբևէ: Այս մոլեռանդները ցեղասպանության 2015-ին սրբադասված զոհերի հիշատակն են պղծում… Ու ինչքա՞ն է սա շարունակվելու»,- գրել է Ադամյանը: