Պատերազմի դեպքում առաջինն են զավակներին երկրից հանում, ՌԴ-ի դրոշը ինչո՞ւ չեն այրում. Դալլաքյան

«Երբ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ռուսական պրոպագանդան մեղադրում էր, թե ինչո՞ւ է ԱՄՆ-ն հիմա ճանաչել, և որ դա խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը՝ անդրադառնալով ընդդիմության այն մեղադրանքներին, թե օրվա իշխանությունը ուրանում է ցեղասպանությունը՝ հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման:

Այդ համատեքստում Դալլաքյանը նաև նկատում է. «Ռոբերտ Քոչարյանը դրան մի ելույթ էր նվիրել, որտեղ նշում էր, որ սա ընդամենը ոչ հարմար առիթ էր, այսինքն՝ նա չողջունեց ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, որը իբրև թե տարիներ շարունակ ցանկանում էին ՀՀ իշխանությունները:

Չմոռանանք՝ վերջերս տեղեկացանք, որ և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը առաջնային չեն համարել այդ հարցը, այլ խոսել են հայ-թուրքական սահմանի բացման մասին: Սա իրականում առիթ է՝ այստեղ վայնասուն բարձրացնելու, և իրականում ցեղասպանությունը իրենք են ժխտում: Ինչպես բազմիցս եմ դրա մասին խոսել. Դաշնակցությունը պետք է պատասխանի՝ արդյո՞ք տեղյակ են եղել, որ Էնվեր փաշան եղել է ռուսական «ախռանկայի» գործակալ, դրա մասին խոսել է նաև Ստանիսլավ Տարասովը: Հիմա կա՛մ Դաշնակցությունը դրա մաս է եղել, կա՛մ պիտի իրենք բացատրություն պահանջեն Տարասովից և դրոշն այելու ժամանակ ոչ միայն Թուրքիայի, այլ նաև Ռուսաստանի դրոշն այրեն»:

Առավել մանրամասն՝ ռեպորտաժում:

787 դիտում , 1 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ