Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառքի գործով ապրիլի 19-ին ձերբակալված աշխատակիցներից մեկը կալանավորվել է։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին տեղեկությունը հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում իրավապահները գործողություններ են իրականացրել, ինչի հետևանքով աշխատակիցներ են ձերբակալվել։