Դրսի ուժերը իրենց հայաստանյան պրոքսիներով հերթական անհաջողությունն են գրանցելու

Այս իշխանության կառավարման տարիներին է, որ ԱՄՆ-ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Ընդդիմությունը, համոզված եմ, մանիպուլյացիաներով որևէ ազդեցություն չի կարող ունենալ հանրային կարծիքի վրա։ Անդրադառնալով Ցեղասպանության տարելիցի օրերին ընդդիմության հերթական ակտիվացմանն ու տարատեսակ մեղադրանքներին՝ այս մասին ասաց քաղաքագետ Էդգար Առաքելյանը։

Միջազգային հանրությունը արդեն ճանաչել է Ցեղասպանության փաստը։ Ըստ քաղաքագետի՝ եթե Թուրքիան մի օր ճանաչի Ցեղասպանությունը, դա հայ ու թուրք ժողովուրդների հաշտության, իրար հետ անվտանգ ապրելու գործոն է լինելու։ «Բնականաբար, դա հնարավորություն կտա հայ ժողովրդին հետագայում շատ ավելի վստահել թուրք ժողովրդին և հաշտ ու խաղաղ ապրել»,- ասաց Էդգար Առաքելյանը։

Անդրադառնալով ընդդիմության՝ Ցեղասպանության տարելիցին նվիրված ջահերով երթին՝ Առաքելյանն ասաց, որ Ցեղասպանության փաստը մշտապես շահարկվել է ոչ միայն դրսից, այլև ներսում՝ ընդդիմության կողմից։ Տարբեր առիթներ միշտ օգտագործվել են իշխանափոխության հասնելու համար։ «Վերջին առիթը Կիրանցի սահմանազատման թեման էր։ Տեսանք, որ այդ գործընթացը գեներացվեց դրսից՝ փորձելով պաս տալ Հայաստանի իրենց պրոքսի ուժերին ու փորձեցին դրա հիմքով որոշակի քաղաքական գործընթացներ գեներացնել ու, մասսաներ դուրս հանելով փողոցներ, հասնել իրենց բաղձալի նպատակին՝ իշխանափոխության»,- ասաց Էդգար Առաքելյանն ու համոզմունք արտահայտեց, որ հերթական անգամ ընդդիմադիր այս խմբակը հաջողության չի հասնելու։

Մանրամասն՝ տեսանյութում

64 դիտում , 1 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ