«Հաշվի առնելով, որ այսօր և արդեն բավական երկար ժամանակ մեր բնակչության մեծամասնությունը կանայք են, նաև այս հանգամանքը շատ կարևոր է, որ նրանց ներուժը լիարժեք կերպով օգտագործենք: Անզեն աչքով նկատելի է, որ օրինակ կրթության ոլորտում աղջիկներն ավելի ակտիվ են քան տղաները, ՀՀ-ում տեխնոլոգիական ոլորտում մենք աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունենք կանանց ներգրավվածությամբ»,- կառավարության նիստում անդրադառնալով ՀՀ գենդերային քաղաքականությանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մի կողմից ուրախանում ենք, բայց մյուս կողմից վկայում է՝ մեր երկրում առկա խորը պրոբլեմների մասին: Կարծում եմ ՝ մենք թերագնահատում ենք այդ պրոբլեմները, դրանց մի հսկայական հատվածը կապված է քրեական ենթամշակույթի ազդեցությամբ՝ մեր տղաների աշխարհընկալման մասով: Մեր հանրության շրջանում ընկալում կա, որ քրեական ենթամշակույթը տղաներին ուժեղացնելու ճանապարհ է, ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ուղիղ հակառակը՝ քրեական ենթամշակույթը տղաներին բոլոր առումներով թուլացնելու, ինքնությունից զրկելու, ինքնուրույնությունից զրկելու, մտածողության սեփական ձևեր ունենալուց զրկելու մեթոդ է. սա ամենամեծ մոլորությունն է:
Ինչքան մարդը քրեական ենթամշակույթին մոտ է, այնքան ավելի հեշտ կառավարելի է, էնքան ավելի անմրցունակ է ցանկացած բնագավառում»,- ընդգծեց վարչապետը:
158 դիտում , 1 դիտում այսօր