Կազինոներում կուտակած պարտքերի դիմաց ստիպում են Լևոն Հարությունյանին քննադատել իշխանությանը

Վերջին շրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդեպ սուր քննադատական խոսքով հանդես է  գալիս դերասան Լևոն Հարությունյանը։ Փողոցային բառապաշարով որձ փնտրող Լևոն Հարությունյանը պատեհ-անպատեհ մեղադրանքներ է հնչեցնում՝ անգամ Ազգային Ժողովը համեմատելով բեսեդկա-յի հետ։

Իհարկե, տարօրինակ կթվար Լևոն Հարությունյանի կամ Յոյո Լյովի քաղաղաքական ակտիվությունը, եթե մեզ հայտնի չդառնար, որ վերջին տարիներին դերասանը զբաղված է կազինոներ այցելելով ու գինովցած երեկոներ անցկացնելով։  Շատերի պնդմամբ անգամ դժվար է վերջին տարիներին դերասանին տեսնել սթափ վիճակում։

Ի դեպ, մեր աղբյուրների պնդմամբ  Լևոն Հարությունյանը կազինոներում բավականին մեծ պարտքեր է կուտակել ու քանի որ չունի հնարավորություն պարտքերը վերադարձնելու, նրան ստիպում են պարտքերի դիմաց հրապարակային քննադատել Նիկոլ Փաշինյանին ու իշխանությանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ