Հնդկաստանում ահաբեկչության հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել. կրակ է բացվել զբոսաշրջիկների վրա. տեսանյութ

Առնվազն 27 մարդ է զոհվել, 12-ը՝ վիրավորվել Հնդկաստանի հյուսիսային Ջամու և Քաշմիր շրջանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով:

Այս մասին գրում է Ria.ru-ն:

Զինված անձինք հանգստավայրերից մեկում հարձակվել և կրակել են զբոսաշրջիկների վրա:

Նշվում է, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Դիմադրության ճակատ» կոչվող խմբավորումը։ Երկու-երեք զինված տղամարդ անկանոն կրակ են բացել ձիավարությամբ զբաղվա զբոսաշրջիկների վրա։ Հարձակումը տեղի է ունեցել Բայսարան հովտում, որը հայտնի է իր անտառներով, մաքուր լճերով ու մարգագետիններով և զբոսաշրջության հայտնի վայր է:

Բոլորը եղել են Հնդկաստանի քաղաքացիներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ