ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այսօր «Հրապարակ» օրաթերթի հեքիաթների բաժնում այսպիսի հերթական հերոսապատումն է գրվել. «Ի դեպ, 2018-ի ապրիլի 23-ին Սերժ Սարգյանը հրաժարական ներկայացրեց հենց այդ հաշվարկով, որ ապրիլի 24-ին խայտառակ չլինի, և աշխարհը չտեսնի, որ հայ ժողովուրդը թույլ չի տվել պետության ղեկավարին այցելելու զոհերի հուշահամալիր»:
Թերթի հեքիաթասացներին հիշեցնեմ, որ ապրիլի 23-ի հրաժարականից առաջ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի միջոցով փորձել էր պայմանավորվել հեղափոխական առաջնորդների հետ հրաժարական տալ աշնանը կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո, ապա առաջարկել էր հրաժարական ներկայացնել ապրիլի վերջ: Բնականաբար մերժում էր ստացել և ստիպված հրաժարականի դիմում գրել:
285 դիտում , 1 դիտում այսօր