Խորապես վշտացած եմ Պահալգամում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչական հարձակումից. ՀՀ վարչապետը ցավակցել է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի Պահալգամ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։

«Խորապես վշտացած եմ Պահալգամում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչական հարձակումից։ Սրտանց ցավակցում եմ զոհերի ընտանիքներին։

Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունը՝ դրա բոլոր ձևերով։

Մեր մտքերն ու աղոթքները Հնդկաստանի բարեկամ ժողովրդի հետ են»,- գրել է վարչապետը X-ի իր միկրոբլոգում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ