Կարեն Արայանի այսպես կոչված հանրահավաքները հետզհետե հիշեցնում են գավառական թատրոն, որի ներկայացումներին մարդ չի գալիս, սակայն գեղարվեստական ղեկավարը դեռ հավատում է, որ Օսկար է ստանալու:
Կարենի պահվածքը տեսնելով ինձ մոտ կասկածներ են առաջանում նրա նյարդային և հոգեկան վիճակի կապակցությամբ: Մի տեսակ տպավորություն է, որ սա ցնդել է, սակայն դրա մասին չգիտի, իսկ կողքի մարդիկ էլ նրան չեն ասում, հավանաբար վախենալով, որ չի հասկանա: Կարենը ինտերնետի տակ մնացած հերթական ծաղրածուն է, ով մտածում է, թե համացանցում իրեն լայք դնողները կամ մեկնաբանություններ գրողները գալու են ու կանգնեն հրապարակում, սակայն փորձը ցույց է տալիս, որ լինում է ճիշտ հակառակը:
Մինչև հիմա Կարենը իր գլխում դեռ “հաղթում է” ու համոզված եմ դեռ երկար “հաղթելու է”, սակայն փաստը մնում է փոստ, որ նա արդեն իսկ հասարակության մեջ ընկալվում է որպես հերթական ծաղրածու, ով մեկ Նժդեհի հետևորդ է, մեկ համացանցում փող մուրացող է, մեկ էլ կամուֆլյաժ հագած երևանի արվարձաններում դիրք պահող է:
Հ.Գ. Դիմում եմ Կարենի հարազատներին, չե՞ք տեսնում, որ նա գժվում է, չե՞ք նկատում, որ դարձել է ծիծաղի առարկա, թե դա ձեզ համար նորմալ է: Ձեր հարազատին տարեք բժշկի ու թույլ մի տվեք օգտվել համացանցից, քանի որ ինչպես թմրամոլներն են մնում պլանի տակ, այդպես էլ Կարենն է մնացել տիկտոկի տակ:
Աղբյուրը՝ Հայկական Տիրույթ։
![]()