Պուտինն առաջարկել է դադարեցնել պատերազմն Ուկրաինայում ներկա ռազմաճակատի երկայնքով. Financial Times

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է դադարեցնել Ուկրաինայում պատերազմը ներկա ճակատային գծի երկայնքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերի շրջանակում: Դրա մասին երեքշաբթի հայտնել է Financial Times-ը՝ վկայակոչելով մի քանի աղբյուրի։

Պուտինն այս ամսվա սկզբին Սանկտ Պետերբուրգում անցկացված հանդիպման ժամանակ Թրամփի հատուկ բանագնաց Ուիթքոֆին ասել էր, որ Մոսկվան կարող է հրաժարվել իր հավակնություններից ուկրաինական չորս մասամբ օկուպացված շրջանների նկատմամբ, ասված է զեկույցում, որը հղում է անում բանակցություններին ծանոթ երեք անձանց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ