Ազգային ժողովում լարված իրավիճակ չի առաջացել ցեղասպանության թեմայի քննարկման շուրջ:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, ապա հավելում, որ որոշ լրատվամիջոցներ ամբողջությամբ կեղծ տեղեկատվություն են տարածում:
«Անգամ մեղք է դրանք լրատվամիջոց անվանելը, որովհետև շատ կոնկրետ տեղերից նամակներով ուղղորդվող կազմակերպություններ են, որոնք ընդդիմության հետ սինխրոն աշխատում եմ նման իրավիճակներում՝ մարդկանց մոտ այլ ընկալումներ ձևավորելու համար»,- ասում է նա:
Ինչ վերաբերում է Ցեղասպանության ժխտմանը, Հովհաննիսյանն ընդգծում է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը հստակ սահմանում է Ցեղասպանության հերքման, մերժման, ժխտման վերաբերյալ դիսպոզիցիաները և բավականին խիստ պատժամիջոցներ է սահմանում, հետևաբար ընդդիմության բերած նախագիծը գոյություն ունի, և սա հերթական երեսպաշտությունն է:
«Այս նախագիծը բերվում է մի ուժի կողմից, ում իշխանության ժամանակ, երբ որ նրանք կոալիցիոն կառավարություն էին «Հանրապետական» կուսակցության հետ, Թուրքիայի նախագահի այցի՝ հայտնի ֆուտբոլային հանդիպման ժամանակ անջատվել են Ծիծեռնակաբերդի լույսերը, և Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկի վրայից հանվել է Արարատ լեռան տարբերանշանը: Եվ այս մարդիկ են հիմա փորձում մեր հասցեին մեղադրանքներ գեներացնել»,- հիշեցնում է նա:
Առավել մանրամասն՝ ռեպորտաժում:
120 դիտում , 1 դիտում այսօր