Ընդդիմություն կոչվածը արդեն մի քանի օր է լծված է ջահերով երթի նախապատրաստական աշխատանքներին։ Անգամ Քոչարյանի հարսի՝ Սիրուշոյի մակարդակով են հայտարարում ու կոչ անում մասնակցել երթին։ Սուտ ու կեղծ թեզերով, թե իբրև իշխանությունը ցեղասպանություն է ուրանում, փորձում են հնարավորինս շատ մարդ հանել փողոց։
Այսօր Ազգային Ժողովում դաշնակ պատգամավորների հրահրած ու սադրած վիճաբանությունը ջահերով երթին հաջորդող գործողությունների նախերգանքն է։ Ջահերով երթի անվան տակ հավաքված զանգվածին նախ դրոշ վառելով ու խորոտ քայլերթով կոգևորեն, ապա բավարար քանակով մարդկանց առկայության դեպքում կօգտագործեն անկարգությունների համար։