«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանն այն եզրահանգմանն է եկել, որ Գյումրու քաղաքապետ դարձած Վարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությունը նման էր «համերգի»:
«Դիտել եմ Վարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությունը, որն ավելի շատ մյուզիքլ էր հիշեցնում, որովհետև նորընտիր քաղաքապետը մի պահ այնքան էր ոգևորվել, ուրախությունից կորցրել էր իրականության զգացողությունը՝ երգում էր ամբիոնից, հետո՝ արտասանում, տարատեսակ իրարամերժ մտքեր հնչեցնում: Արտիստիզմի շատ վառ դրսևորումներ էին»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:
Ազարյանը չի զարմացել, որ ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչները մասնակցել են ավագանու անդրանիկ նիստին և երդմնակալության արարողությանը, քանի որ դրանից մեկ օր առաջ Ղուկասյանը շեշտել էր, որ Հայաստանը տեսնում է միութենական պետության կազմում, և այդ առումով նրա հայտարարությունը ուղիղ համեմատական էր այդ մարդկանց մասնակցությանը:
Ազարյանը, անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդի՝ Աջապահյանի ներկայությանն ու ելույթներին, նկատում է. «Աջապահյանին և Ղուկասյանին ոչ թե Գյումրու հանդեպ սերն է միավորում, այլ Ստալինի հանդեպ խոր զգացմունքները: Կարծես թե Աջապահյանը կարոտով է հիշում այդ տարիները»:
Առավել մանրամասն՝ ռեպորտաժում:
94 դիտում , 1 դիտում այսօր