Հայկ Կոնջորյանը և Հունաստանի դեսպանը կարևորել են տնտեսական և մշակութային կապերի զարգացման հարցում պատգամավորների դերը

Այսօր Ազգային ժողովում հանդիպել եմ Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Այդ մասին ասված է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի Ֆեյսբուքի էջում:

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք երկկողմ խորհրդարանական համագործակցությանն ուղղված ծրագրեր:

Անդրադարձ ենք կատարել տնտեսական և մշակութային կապերի զարգացմանը և այս ուղղությամբ պատգամավորների դերի կարևորությանը»,- նշված է գրառման մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ