Մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների լրացուցիչ հրատապ աջակցության ծրագիրը. ինչպես դիմել

Ապրիլի 22-ից մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանքիների լրացուցիչ հրատապ աջակցության ծրագիրը:

Ինչպես հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումներն ընդունվում են ՀՀ սոցիալական պաշտպանության www.e-social.am միասնական տեղեկատվական համակարգի միջոցով։

Պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցության չափը կկազմի 40.000 դրամ՝ գումարած 10.000-ական դրամ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած 2-րդ անդամից (ծրագրի պայմանները՝ https://mlsa.am/news/910

Դիմում լրացնելու ուղեցույցը այստեղ՝ https://mlsa.am/news/916:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ