Տեսանյութ, որտեղ Բայդենն ասում է՝ Սարգսյանն է զանգել իրեն, որ Ցեղասպանության հարցը չթեժացվի

Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը խորհրդարանում իր ելույթի ընթացքում հիշեցրեց մի տեսանյութ, որում 2010 թվականին դեռևս ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ջո Բայդենին մոտենում է մի երիտասարդ և Սերժ Սարգսյանի անունից խնդրում առկախել Ցեղասպանության ճանաչման հարցը, քանի դեռ բանակցություններ են ընթանում։

Ի պատասխան Բայդենն ասում է․ «Դուք պետք է ձեր համայնքին փոխանցեք, որ մենք հետ չենք կանգնել. թուրքերը պետք է ընդունեն իրականությունը։ ․․․Ասեք նրանց (հայ համայնքին — խմբ․), որ այդ ՀՀ նախագահն է զանգել ինձ և ասել. «Մի թեժացրեք այս խնդիրը, քանի դեռ մենք բանակցում ենք»։ Մենք հետ կանգնեցինք։ Դա հիմա անցյալում է։ Ամեն դեպքում՝ իրականությունը կարող է փոխվել»։

Դիմելով հանրապետականներին և դաշնակցականներին, պատգամավորն ասաց․ «Եթե Ցեղասպանություն ուրացող եք փնտրում՝ ման եկեք ձեր քաղաքական առաջնորդ Սերժ Սարգսյանի դիմապատկերի մեջ կամ ձեր կուսակցական շարքերում»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ