![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին։
«ԱԺ-ում լարված իրավիճակ չի առաջացել ցեղասպանության թեմայի քննարկման շուրջ, այլ ընդդիմության առանձին անդամների, մասնավորապես դաշնակ, արագավազ Իշխանի խուլիգանական պահվածքի արդյունքում: Եվ ցանկացած նման պահվածք արժանանալու է ամենախիստ արձագանքի:
Իսկ այս սուտը տարածողների առաջամարտիկ «Ազատություն» Ռ/Կ-ն վերջերս կեղծիքը դարձրել է իր գործունեության առանցքը՝ հավասարվելով դաշնակներին, Քոչարյանին ու Սերժին սպասարկող լրատվամիջոցներին, ասել է թե՝ իջել է շրիշակից ներքև:
Կոչ եմ անում այս կեղծ պնդումը տարածող լրատվամիջոցներին վերանայել իրենց գործելաոճը»,- գրել է Հովհաննիսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովի նիստի ընթացքում իրավիճակը լարվել էր:
![]()