![]()
ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
ԱԺ-ում լարված իրավիճակ չի առաջացել ցեղասպանության թեմայի քննարկման շուրջ, այլ ընդդիմության առանձին անդամների, մասնավորապես դաշնակ, արագավազ Իշխանի խուլիգանական պահվածքի արդյունքում:
Իսկ այս սուտը տարածողների առաջամարտիկ «Ազատություն» Ռ/Կ-ն վերջերս կեղծիքը դարձրել է իր գործունեության առանցքը` հավասարվելով դաշնակներին, Քոչարյանին ու Սերժին սպասարկող լրատվամիջոցներին, ասել է թե` իջել է շրիշակից ներքև:
Կոչ եմ անում այս կեղծ պնդումը տարածող լրատվամիջոցներին վերանայել իրենց գործելաոճը:
![]()