Վատիկանը հայտնել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մահվան պատճառը

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը մահացել է կաթվածից և դրան հաջորդած սրտի անբավարարությունից:

Այս մասին ասվում է Վատիկանի հրապարաած մահվան վկայականում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 89 տարեկան հասակում մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը:

Ֆրանցիսկոս Պապը ծնվել է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում, ավազանի անունը՝ Խորխե Մարիո Բերգոգլիո:

Նա Հռոմի Կաթոլիկ եկեղեցու 266-րդ Պապն էր։ Ընտրվելուց հետո վերցրել է Ֆրանցիսկոս անունը՝ ի պատիվ սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցու։

Ֆրանցիսկոսն առաջին ճիզվիտ պապն է, առաջին պապը՝ Լատինական Ամերիկայից, առաջինը՝ Հարավային կիսագնդից և առաջին ոչ եվրոպացի պապը՝ սիրիացի Գրիգոր III պապից հետո, ով վախճանվել է 741 թվականին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ