Ընդդիմությունն ուզում է՝ ՀՀ-ում իշխանության գան ռուսները, իրենք էլ աշխատեն «բուֆետչիկ ու յալանչի». Մեհրաբյան

«Մենք գործ ունենք մի ձեռքի հետ, որի վրա կան տարբեր մատներ, և այդ ձեռքի ուսը գնում է դեպի հյուսիս»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով ընդդիմության գործողություններին:

Ըստ Մեհրաբյանի՝ ամեն ինչ գործիքավորված է, և այս պրոցեսները կընթանան ևս 14 ամիս, որովհետև 14 ամսից ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրություններ են, և այդ «ձեռքի տերն» ուզում է իր խամաճիկներին բերի իշխանության և լիկվիդացնի Հայաստան պետությունը:

«Ընդդիմությունը չի ձգտում, որ գա իշխանության, նրանք ձգտում են, որ այստեղ իշխանություն գան ռուսները, իսկ իրենք այդ իշխանության հովանու ներքո աշխատեն «բուֆետչիկ», «յալանչի» և անբռնազբոս ու անպատասխանատու դուրս տան, ինչպես արել են տասնամյակներ շարունակ: Այդ մարդիկ ուզում են, որ այստեղ գան ռուսները, սա իրենց վարդագույն երազանքն է»,- նկատում է Մեհրաբյանը:

Առավել մանրամասն՝ ռեպորտաժում:

176 դիտում , 1 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ