ՔԺԿ նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ գողապետությունը գրոհում է իշխանությունը, և այժմ թիրախում համայնքներն են։ Civic.am-ի հետ զրույցում Շիրինյանն ասաց, որ Գյումրիում տեղի ունեցածը խոսում է հասարակության «գողականացված» շերտի ակտիվության մասին. «2016 թվականից կրկնում եմ՝ երկրում լյութոկրատական իշխանություն է։ Իշխանությունը պետք է սանիտարական միջոցառումներ իրականացնի, եթե չէ՝ Հիտլերն էլ է ընտրություններով իշխանության եկել։ Վարդանիկն, ըստ հրապարակումների, խճճված է քրեական հանցագործությունների մեջ, պետք չէ նայեն՝ ընտրված է, մինչև վերջ պետք է գնա գործընթացը»,- ասաց նա՝ առաջարկելով իշխանությանը կատարել ԸՕ փոփոխություններ և ընտրություններին մասնակցելը դարձնել պարտադիր։
Շիրինյանի դիտարկմամբ՝ ոչ մի կոպեկ չարժե այն ժողովրդավարությունը, երբ պետությունն ինքն իրեն չի կարողանում պաշտպանել: «Ես կարող եմ ենթադրել, որ ռուսական ԳՌՈՒ-ն նստած էր այդ մարդու երդմնակալության միջոցառմանը։ Դուք կասկած ունե՞ք։ Արցախում Ռուսաստանի կողմից բռնաբարվեցին, դեռ կասկածներ կա՞ն։ Եկեղեցին, բանուգործը թողած, ընկել իր համար գործ է ճարել գողապետության հետ։ Կասկածներ ունեմ, որ այդ մարդն էլ կապ ունի ռուսական հատուկ ծառայությունների հետ։ Մեր կանանց մի մասը երեխա բերելու փոխարեն չեկիստ է ծնել, այդքան ԿԳԲ-շնիկ որտեղի՞ց»,- նկատեց նա։
Մեր զրուցակցի խոսքով՝ Ռուսաստանը հերթական անգամ տապալվելու է, մեր հաջորդ ԱԺ ընտրություններում էլ ներկայացվածություն չի ունենալու. «Սա իմ կանխատեսումն է, բայց ինչպես ասացի՝ սրա համար ԱԺ-ն պետք է շտապ նիստ գումարի ու Կանադայի օրինակով ընտրություններին մասնակցելը դարձնի պարտադիր, այսինքն՝ չմասնակցելու դեպքում կվճարի 1000 դոլար»։
Շիրինյանի խոսքով՝ Մոսկվան Վարդան Ղուկասյանի և նրա նման գործիչների միջոցով փորձում է խաղալ ՀՀ իշխանությունների հեղինակության հետ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
303 դիտում , 1 դիտում այսօր