Վարազդատ Լալայանը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Տղամարդկանց հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանը երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի ոսկե մեդալակիր է:

«Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող Եվրոպայի առաջնության գերծանր քաշային կարգի պայքարում Վարազդատ Լալայանը (անձնական մարզիչ`Կարեն Կարապետյան) պոկեց 200 կգ, 210 կգ: Այս ձևում Լալայանը ոսկե մեդալակիր է:

Հրում վարժությունում նա բարձրացրեց 240 կգ: Այս վարժությունում ևս մեր ծանրորդն արժանացավ ոսկե մեդալի:

Երկամարտի 450 կգ արդյունքով Վարազդատ Լալայանը երկրորդ տարին անընդմեջ ոսկե մեդալ է նվաճում Եվրոպայի առաջնությունում:

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, իսկ ընտրանու մարզիչը`Հակոբ Փիլոսյանը»,- հայտնում է ծանրամարտի ֆեդերացիան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ