![]()
Ռեալիթի-շոուի 34-ամյա աստղ Քլոե Քադաշյանն անմոռանալի նվեր է մատուցել իր երկրպագուներից մեկին. նա ավարտական երեկույթին ուղեկցել է հայ բլոգեր Նարբեին, որը վարում է Քարդաշյան ընտանիքի ֆան հաշիվը։
Ավարտական երեկույթը տեղի է ունեցել Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում՝ Հերբերտ Գուվերի դպրոցում։ Ամբողջ երեկոյի ընթացքում տղան լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակել Քլոեի հետ։
«Ձեզ հետ կիսվում եմ ավարտական երեկույթի լուսանկարներով Քլոե Քարդաշյանի հետ եւ ինձ անսահման երջանիկ եմ զգում։
![]()
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Քլոեին եւ նրա թիմին։ Ինձ կարծես ձեր մեծ ընտանիքի մասը զգացի։ Երբեք չեմ մոռանա այս երեկոն»,- լուսանկարներից մեկի մեկնաբանություններում գրել է Նարբեն։
«Շնորհակալություն, որ ինձ համար անմոռանալի ավարտական երեկո կազմակերպեցիր։ Երազանքներն իրականություն են դառնում»,- պատասխպանել է Քլոեն։
![]()
Երեկոյի ամենավառ պահը հայկական երաժշտության հնչյունների ներքո պարն էր։
![]()