Հռոմի պապի մահվան պատճառը կարող էր լինել կաթվածը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան պատճառը կարող էր լինել կաթվածը, գրում են իտալական Repubblica և Corriere della Sera թերթերը:

Ըստ աղբյուրների՝ պոնտիֆիկոսի մահը կապված չէր շնչառական խնդիրների հետ։

Ֆրանցիսկոս պապը հիվանդանոցում էր փետրվարի14-ից մարտի 23-ը, երբ նրա մոտ երկկողմանի թոքաբորբ էր ախտորոշվել։

Հռոմի պապը մահացել է այսօր՝ ապրիլի 21-ին։

Երեկ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում նա մասնակցել էր Սուրբ Զատկի տոնակատարությանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ