![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում ցավակցություն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մահվան կապակցությամբ:
«Խորապես վշտացած եմ Ֆրանցիսկոս Պապի մահվան կապակցությամբ։ Չպետք է մոռանալ Նորին Սրբության ակնառու առաջնորդության մասին, որն ուղղված էր խաղաղության և արդարության հաստատմանը:
Իմ ցավակցությունն եմ հայտնում աշխարհի բոլոր հավատացյալներին այս ծանր կորստի կապակցությամբ»,- X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 89 տարեկան հասակում մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
![]()