![]()
Ապրիլի 21-ին՝ ժամը 07:40-ի սահմաններում, տեղեկություններ են ստացվել, որ Մասիս-Չարբախ ավտոճանապարհի հարևանությամբ գտնվող ջայլամաբուծական ֆերմայում կրակոց է հնչել, և կա վիրավոր քաղաքացի:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Մասիսի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Մասիսի բաժին, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է նշված հասցե, որտեղից «ծնոտի շրջանում հրազենի վիրավորում» ախտորոշմամբ իրենք հիվանդանոց են տեղափոխել մի քաղաքացու:
Քրեական և համայնքային ոստիկանությունը պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 70-ամյա Արմենակ Ա.-ն է: Վերջինը ծայրահեղ ծանր վիճակում է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Արմենակ Ա.-ն ժամը 07:00-ի սահմաններում նշված ֆերմայի տարածքում իրեն պատկանող «Байкал» տեսակի որսորդական հրացանով իր կյանքին վերջ տալու նպատակով կրակոց է արձակել իր ծնոտի շրջանում:
Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կայքի տեղեկություններով՝ Արմենակ Ա.-ն ոչ միայն Արարատի մարզում, այլև Հանրապետությունում հայտնի ջայլամաբուծությամբ զբաղվող անհատ ձեռներեց է:
![]()