Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը

Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։ Լուրը հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով Վատիկանին։

Նա 88 տարեկան էր և իր հովվության 12 տարիների ընթացքում պայքարել է տարբեր հիվանդությունների, այդ թվում երկկողմանի թոքաբորբի դեմ։

Նախօրեին Հռոմի Ֆրանցիսկոս պապն անձնական հանդիպում էր ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսի հետ։ Պապն այնուհետև մասնակցել էր Զատկի պատարագին եւ Սուրբ Պետրոսի հրապարակում ողջունել հավատացյալներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ