![]()
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան անդրադարձել է Հայաստանի հավաքականի անդամների՝ Եվրոպայի առաջնությունում տարած փայլուն հաղթանակներին:
Հիշեցնենք՝ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց պայքարում Հայաստանը ներկայացնող Գարիկ Կարապետյանը դարձել էր Եվրոպայի առաջնության չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը ՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:
«Որոշ ազգեր մեծանում են ֆուտբոլի գնդակ խփելով:
Հայաստանում մեծանում են ծանրաձողը բարձրացնելով։
Հայաստանում ծանրամարտը պարզապես սպորտ չէ, դա ժառանգություն է, հպարտություն և ուժ՝ շարժման մեջ»,- ասվում է ԾՄՖ-ի էջում հրապարակված գրառման մեջ, որին կից ներկայացվել են հայ ծանրորդներ Գարիկ Կարապետյանի և Սիմոն Մարտիրոսյանի հաղթական լուսանկարները:
![]()