![]()
Չինացի գիտնականները հաջողությամբ փորձարկել են ջրածնի հիմքով պայթուցիկ սարք ՝ առանց որեւէ միջուկային նյութերի օգտագործման: Այս մասին ասված է Journal of Projectiles, Rockets, Missiles and Guidance ամսագրում հրապարակված հոդվածում, որից հատվածներ է մեջբերում South China Morning Post-ը:
Պարբերականի տվյալներով ՝ սարքը մշակվել է Չինաստանի պետական նավաշինական կորպորացիայի (CSSC) գիտահետազոտական ինստիտուտի կողմից։Նման ռումբն օգտագործում է մագնեզիումի հիդրիդ քիմիական միացություն:
Երկուկիլոգրամանոց սարքի փորձնական պայթյունի ժամանակ առաջացել է ավելի քան հազար աստիճան Ցելսիուսի ջերմաստիճան ունեցող հրե գունդ:
Ստեղծողների կարծիքով ՝ նման համադրությունը թույլ է տալիս ճշգրիտ վերահսկել պայթյունի ինտենսիվությունը ՝ հեշտությամբ հասնելով թիրախների հավասարաչափ խոցմանը հսկայական տարածքում։
![]()