ԱՄՆ-ում փոքր ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

ԱՄՆ Իլինոյս նահանգում միաշարժիչ ինքնաթիռի վթարի հետևանքով չորս մարդ է մահացել։

Այս մասին հայտնում է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։

Ինքնաթիռում երկու կին և երկու տղամարդ է եղել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնաթիռը կործանվել է էլեկտրահաղորդման գծին բախվելու պատճառով։

Պետական վարչակազմը հետաքննություն է սկսել դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ