Միքայել Աջապահյանը ճրագալույցի օրով հաճույքով հիշեց Ստալինի ժամանակների գնդակահարությունը. Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը սոցցացի իր էջում անդրադառնում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ ստալինյան շրջանի գնդակահարությունների վերաբերյալ հիշեցումներին:

«Տատիս պապիկին գնդակահարել են 1937-ին, իսկ տատիս ընտանիքին աքսորել են Սիբիր նաև այն պատճառով, որ հոգևորականի ժառանգ էին:

Այսօր մի Միքայել Աջապահյան անունով սրբազանը ճրագալույցի օրով հաճույքով հիշեց Ստալինի ժամանակների պատիժը՝ գնդակահարությունը:

Հետո էլ բողոքում եք, թե մարդիկ սկսել են քիչ գալ եկեղեցի: Կանգ մի՛ առեք, խայտառակվե՛ք մինչև վերջ»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնել է Գյումրու քաղաքապետի պաշտոնը. ՔՊ-ն և Մարտուն Գրիգորյանի «Մեր քաղաքը» ներկա չեն եղել:

Արարողությանը ներկա գտնվել և իր օրհնությամբ այն մեկնարկել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Խոսելով ընդդիմության հնարավոր սաբոտաժների մասին, Աջապահյանն ասել էր՝ թե Ստալինի ժամանակներում սաբոտաժ անողներին գնդակահարում էին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ