Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնեց քաղաքապետի պաշտոնը. ՔՊ-ն և Մարտուն Գրիգորյանի «Մեր քաղաքը» ներկա չէին

Սև կոստյումով, առանց խաչ կրծքանշանի և բարձր տրամադրությամբ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով 13 տարի անց կրկին նույն աթոռին է, երդմնակալությամբ ստանձնեց պաշտոնը:

8b00ee49-cd10-4c6f-ba92-b1e798e8ffee.jpg (386 KB)

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն «Հայր մեր»-ն ասաց, այնուհետ հնչեց ՀՀ օրհներգը:

2a0c8a2d-1c52-4c44-bdda-6b89a5fa6808.jpg (364 KB)

Վարդան Ղուկասյանը մոտեցավ ամբիոնին և երդվեց իրպատրավորություններն իրականացնելիս պահպանել ՀՀ սահմանադրությունն ու օրենքները, համայնքի ավագանու որոշումները:

«Ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիզարությունները: Ծառայել քաղաքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն բնակիչների: Պարտավորվում եմ պաշտպանել քաղաքի իրավուքնները, օրինական շահերը և սեփականությունը:

Ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդիս հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին»,- ասաց Վարդան Ղուկասյանը:

2772c311-1bea-4c60-9429-3d7df2dd5eeb.jpg (369 KB)

Այնուհետ Վարդան Ղուկասյանին հանձնվեցին խորհրդանիշեր լանջաշղթան և բանալին:

Երդմնակալության արարողությանը ներկա չէին «Քաղաքացիական պայմանագիր»-ը և «Մեր քաղաքը» դաշինքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ