Կիրանցը Իրական Հայաստանի գաղափարախոսության առաջին իրագործումն է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովի մասնակիցների հետ ապրիլի 17-ին այցելել էր Կիրանց: Այցի շրջանակում ներկայացվել են սահմանազատումից հետո իրականացված աշխատանքները, ծանոթացել են գործընթացից հետո բնակավայրում ստեղծված ենթակառուցվածքներին:

Անդրադառնալով այս այցին՝ վարաչպետը սոցցանցի իր էջում գրել է.

«Երեկ Գործարար աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրի Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ապա խնդրեցի միասին գնալ Կիրանց։
Կիրանցը Իրական Հայաստանի գաղափարախոսության առաջին իրագործումն է։

Սահմանազատված եւ սահմանագծված պետական սահման, անվտանգ եւ խաղաղ կյանք, նորակառույց դպրոց, բարեկարգ ավտոմայրուղի, վերականգնվող եկեղեցի, բնակչության աճ․ մինչեւ սահմանազատումը Կիրանցում 80 տուն կար, հիմա կառուցվում է եւս 43–ը։

Սա՛ է Իրական Հայաստանը։ Բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի՞ մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց։ Ոչ թե լսել Կիրանցի մասին, այլ գնալ եւ տեսնել։ Մի անգամ տեսնելը հազար անգամ լսելուց լավ է»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ