Վերականգնվող եկեղեցի, կառուցվող տներ, դպրոց. վարչապետն ու գործարար աշխատաժողովի մասնակիցներն այցելել են Կիրանց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովի մասնակիցների հետ այցելել է Կիրանց: Այցի շրջանակում ներկայացվել են սահմանազատումից հետո իրականացված աշխատանքները, ծանոթացել են գործընթացից հետո բնակավայրում ստեղծված ենթակառուցվածքներին:

Աշխատաժողովի մասնակիցները եղել են Կիրանցի հիմնական դպրոցում, որը կառուցվել է Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում, ծանոթացել են նաև Կառավարության ֆինանսավորմամբ 19-րդ դարի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքներին:

Աշխատաժողովի մասնակիցներին ներկայացվել է, որ Կիրանցում սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովման պետական աջակցության՝ 16 մլն ծրագրի շրջանակում մի քանի տասնյակ տներ են կառուցվում։

185 դիտում , 1 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ