Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի 5-րդ փուլում Հայաստանի հավաքականի անդամները փայլուն արդյունքներ են գրանցել՝ նվաճելով երեք մեդալ:
Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը եզրափակչում հավաքել է 14.333 միավոր և դարձել արծաթե մեդալակիր, իսկ Արթուր Ավետիսյանը 14.200 միավորով արժանացել է բրոնզե մեդալին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձել է Աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող՝ նվաճելով ոսկե մեդալ: