Քոչարյանն ու Սարգսյանը միասնական են՝ միայն երբ իրենց վտանգ է սպառնում և Մոսկվայից կա հրահանգ

Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանի խոսքերով՝ արցախցիների սոցիալական հարցերը կարելի է լուծել երկու տարբերակով․ «Առաջինը՝ դոնորների և երկրորդը՝ Գլխավոր դատախազությունում կա գործ, որ Արցախի ներդրումային բանկից գողացվել է 500 միլիոն դոլար ՀՀ նախկին իշխանությունների կողմից։ Պատկերացնո՞ւմ եք այդքան գումարով քանի արցախցու կարելի է օգնել։ Ինչո՞ւ ՀՀ իշխանությունը դա չի անում, ասում են՝ գումար չունենք վճարելու, գնացեք պահանջեք։ Գլխավոր դատախազությունից պետք է պահանջել, որ այդ մարդկանցից գողացված փողը հետ բերեն»,-Civic.am-ի հետ զրույցում անդրադառնալով արցախցիների բողոքի ցույցերին ասաց նա։

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ակտիվությանը, 2026 թվականին ընդառաջ հնարավոր զարգացումներին․ «Ես երբեք չեմ հավատացել, որ Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը միասնական են, նրանք միասնական են՝ երբ իրենց վտանգ է սպառնում ու Ռուսաստանից կա հրահանգ, բայց այսպիսի իրավիճակում, երբ պաշտոնի հետվերադարձի հարց կա՝ միասնական չեն։ Գյումրին ցույց տվեց, որ կարող է մեծամասնություն չլինեն, բայց գան իշխանության՝ գումար բաժանելով, կոալիցիաներով»,-ասաց նա։

Դալլաքյանի խոսքերով՝ իշխանությունները պետք է մաքրեին քաղաքական դաշտը, բայց այս տարիների ընթացքում դա չի արվել․ «Սպառնում են, որ հետ են գալու, բայց դա հասարակության մեղքը չէ, իշխանությունը պետք է քայլեր աներ։ Ժողովուրդը պարտավոր չէ իր առօրյա գործը թողնել ու մտածել՝ ով ում բարեկամն է ու խնամին։ Եթե պետք է գնանք ընտրությունների՝ կապիտուլյանտ –մարդասպան լոզունգով, Հայաստանը կմասնատվի նախկին ու ներկա իշխանությունների միջև»։

Մանրամասները՝ տեսանյութում

283 դիտում , 1 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ