Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ԱԺ ում Լիլիթ Գալստյանի ունեցած ելույթին և գրել.
«Լսում էի ԱԺ ում Դաշնակցական Լիլիթ Գալստյանի ելույթը Տիգրան Հակոբյանի գլխավորած հանձնաժողովի մասին։ Թե բա անաչառություն, օբյեկտիվություն, ազատություն ու էլի նման ճոռոմ թեզեր։
Հիշեցնեմ, որ սա այն հեռուստաընկերության քաղաքական տերնա, որը Սրբազան Աջապահյանի հարցազրույցը այդպես էլ եթեր չտվեց, ինչ ա թե Աջապահյանը քննադատել էր Քոչարյանին ու ընդդիմությանը։
Սրբազանին գրաքննողը պատկերացնում եք ինչեր կանի, եթե ձեռքը լուրջ հեռուստաընկերություն ընկնի»։